Շերտավոր խմորի պատրաստման նոր ձև։ Խմորեղենները ստացվում են շատ փափուկ և համեղ

Դիտումներ 335
Շերտավոր խմորի պատրաստման նոր ձև։ Խմորեղենները ստացվում են շատ փափուկ և համեղ

Բաղադրամասեր

  • 375 գ սերուցքային կարագ,

  • 500գ ալյուր,

  • 250մլ ջուր,

  • Աղ

 
 

Պատրաստման եղանակը

  • Հալեցնել 75գ կարագը։ Մնացաց կարագը սառեցնել։ Ալյուրը մաղել աղի հետ։ Դանդաղ ավելացնել ջուր, այնուհետև ավելացնել հալացրած կարագը։ Խառնել դառնդաղ, որից հետո հունցել խմորը։

  • Խմորը դնել ալյուրով պատած տարածքում և խառնել 1 րոպե, որից հետո փաթաթել սննդային թղթով և դնել սառնարանում 40 րոպե։

  • Սառեցված կարագը գրտնակել 1 սմ հաստությամբ շերտի։ Խմորը գրտնակել այնպես, որ մեջտեղի մասը համեմատաբար հաստ լինի եզրերից։

  • Խմորի մեջտեղի մասում դնել կարագը և խմորով փակել այն։ կարագը պետք է ամբողջովին փակվի խմորով։ Խմորի վրա շաղ տալ ալյուր և գրտնակել, այս դեպքում խմորը հաստությունը պետք է նույն լինի բոլոր տեղերում։ Գրտնակել պետք է անպայման մեկ ուղությամբ։

  • Խմորը իրար վրա դնել 3 անգամ։ Անկյուները սեխմել և գրտնակել։ Նույն գործողույթունը շարունակել 3 անգամ։ Այս անգամ գրտնակել հակառակ ուղությամբ։

  • Վերջացնելուց հետո փաթատել սննդային թղթով և դնել սառնարան մեկ ժամով։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը