Շերտավոր խմորի պատրաստման նոր ձև։ Խմորեղենները ստացվում են շատ փափուկ և համեղ


Բաղադրամասեր
-
375 գ սերուցքային կարագ,
-
500գ ալյուր,
-
250մլ ջուր,
-
Աղ
Պատրաստման եղանակը
-
Հալեցնել 75գ կարագը։ Մնացաց կարագը սառեցնել։ Ալյուրը մաղել աղի հետ։ Դանդաղ ավելացնել ջուր, այնուհետև ավելացնել հալացրած կարագը։ Խառնել դառնդաղ, որից հետո հունցել խմորը։
-
Խմորը դնել ալյուրով պատած տարածքում և խառնել 1 րոպե, որից հետո փաթաթել սննդային թղթով և դնել սառնարանում 40 րոպե։
-
Սառեցված կարագը գրտնակել 1 սմ հաստությամբ շերտի։ Խմորը գրտնակել այնպես, որ մեջտեղի մասը համեմատաբար հաստ լինի եզրերից։
-
Խմորի մեջտեղի մասում դնել կարագը և խմորով փակել այն։ կարագը պետք է ամբողջովին փակվի խմորով։ Խմորի վրա շաղ տալ ալյուր և գրտնակել, այս դեպքում խմորը հաստությունը պետք է նույն լինի բոլոր տեղերում։ Գրտնակել պետք է անպայման մեկ ուղությամբ։
-
Խմորը իրար վրա դնել 3 անգամ։ Անկյուները սեխմել և գրտնակել։ Նույն գործողույթունը շարունակել 3 անգամ։ Այս անգամ գրտնակել հակառակ ուղությամբ։
-
Վերջացնելուց հետո փաթատել սննդային թղթով և դնել սառնարան մեկ ժամով։
