Շերտավոր փախլավա. Բաղադրատոմս, որը շատերը կցանկանային իմանալ

Դիտումներ 853
Շերտավոր փախլավա. Բաղադրատոմս, որը շատերը կցանկանային իմանալ

Բաղադրամասեր

Շերտավոր փախլավա

  • Խմորի համար՝ 750 գ ալյուր, 50 գ դրոժ, 200 գ ջուր,

  • Խորիզի համար՝ 300 գ ընկույազի միջուկ, 300 գ շաքարավազ, 3 գ հիլ,

  • Շերտավորման համար՝ 175 գ հալած յուղ,

  • Վրան լցնելու համար՝ 150 գ մեղր, 100 գ հալած յուղ,

  • Փախլավայի վրա քսելու համար՝ ձվի երկու դեղնուց

Շերտավոր փախլավա

 


Պատրաստման եղանակը

  • Ամանը գոլ ջուր լցնել և մեջը դրոժ լուծել: Աստիճանաբար լցնել ալյուրը, անընդհատ խառնելով: Այնուհետև խմոր հունցել և սրբիչով ծածկած 30 — 40 րոպե դնել տաք տեղ:

  • Խորիզի համար՝ ընկույզի միջուկը մսաղացով աղալ և խառնել շաքարի և ծեծած հիլի հետ:

  • Խմորը բաժանել 14 մասի: Ալյուր ցանած սեղանի վրա խմորի կտորները գրտնակել բարակ շերտերով և վրան հալեցրած յուղ քսել:

  • Յուղ քսած թիթեղաթերթի վրա դնել խմորի երեք շերտ, ընդ որում երկրորղ խմորաշերտի վրա լցնել պատրաստած խորիզի 1/5 մասը։ Այնուհետև չորս անգամ վրան դնել երկուական խմորաշերտ և ամեն անգամ խմորաշերտերի վրա լցնել խորիգի 1/5 մասը:

  • Վերջում գնել 3-րդ խմորաշերտը, վրան քսել ձվի դեղնուց, երեսին շեղանկյուն կտրվածքներ անել և 30 - 35 րոպե դնել ջեռոցը: 10 - 12 րոպե հետո հանել և վրան հալեցրած յուղ լցնել: Պատրաստի փախլավայի վրա, կտրվածքի գծով, լցնել տաքացրած մեղր:

Շերտավոր փախլավա

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը