Շատերն են խնդրել ՝ հայթհայթել այս բաղադրատոմսը. Աբխազական խաչապուրի

Դիտումներ 257

Շատերն են խնդրել ՝ հայթհայթել այս բաղադրատոմսը. Աբխազական խաչապուրի

Շատ կանայք են ցանկանում իմանալ աբխազական խաչապուրու պատրաստման եղանակը. Սիրով ներկայացնում ենք ՝ 

Բաղադրիչներ

Խմորի համար ՝ 
1 կգ ցորենի ալյուրին ՝ 
10 գր խմորիչ,
2 բաժակ կաթ ,
մի պտղունց աղ,

Միջուկի համար ՝ 

1 կգ սուլուգունի պանիր,
2 ճ.գդ. ջուր,
1 ճ.գդ. շաքարավազ,
1/2 թ.գդ. աղ,

 

Պատրաստման եղանակը ՝ 
 

Խմորիչը խառնել կաթին:

Թողնել մի փոքր մնա: Լցնել մաղած ալյուրի վրա, ըստ ճաշակի աղ անել, հունցել խմորը:

Թողնել խմորը հասունանա: Սուլուգունի պանիրը քերիչով անցկացնել, մի քիչ ալյուր ավելացնել, որ կպչուն ստացվի:

Խմորը գնդերի բաժանել:

Ամեն գունդը կլոր բացել: Մեջտեղում դնել միջուկ, երկու կողմից սեղմել այնպես, որ միջուկը երևա:

Թխել 200 աստիճան տաք ջեռոցում, մինչև կարմրի: Մատուցելուց առաջ վրան կարագ քսել:



Ամենաընթերցվածը