Շատ պարզ տորթերի բաղադրատոմսեր xohanoc.am - ի կողմից, որոնց պատրաստումը չի պահանջում շատ ժամանակ

Դիտումներ 432
Շատ պարզ տորթերի բաղադրատոմսեր xohanoc.am - ի կողմից, որոնց պատրաստումը չի պահանջում շատ ժամանակ

Իտալական խոհանոցի նրբագույն շոկոլադե տորթ ՝ Օրեո

Իտալական խոհանոցի նրբագույն շոկոլադե տորթ ՝ Օրեո

 

Բաղադրամասեր

  • Խմորի համար՝

  • ձու - 2 հատ,

  • շաքարավազ - 250 գր,

  • ալյուր - 200 գր,

  • կաթ - 150 մլ,

  • կարագ - 100 գր,

  • ջուր - 200 մլ,

  • կակաոյի փոշի - 50 գր,

  • սոդա - 2 թ/գ,

  • փխրեցուցիչ - 2 թ/գ,

  • Կրեմի համար ՝

  • կարագ - 200 գր,

  • շաքարի փոշի - 150 գր,

  • սերուցքային պանիր - 500 գր,

  • թխվածքաբլիթ - 6-7 հատ

Պատրաստման եղանակը

  • Ալյուրը (100 գր), սոդան (1 թ/գ), փխրեցուցիչն (1 թ/գ) ու կակաոյի փոշին (30 գր) անցկացնում ենք մաղով։

  • Այնուհետև ավելացնում ենք 120 գր շաքարավազն ու խառնում ենք։

  • Ավելացնում ենք 1 ձու, կաթի կեսը, ապա հարում ենք հարիչով, սակայն շատ ցածր արագությամբ՝ վերածելով միասեռ զանգվածի։

  • Ստացված զանգվածին ավելացնում ենք 100 մլ եռացրած ջուրը, ապա խառնում ենք ու լցնում յուղաթղթապատ ձևամանի մեջ։ Եփում ենք 35 րոպե 175 աստիճան տաքացրած ջեռոցում։

  • Նույն ձևով ու չափաբաժնով պատրաստում ենք տորթի երկրորդ խմորաշերտը։

  • Պատրաստ լինելուց հետո երկու խմորաշերտերն էլ իրենց հերթին բաժանում ենք երկու մասի՝ ստանալով 4 շերտ։

  • Պատրաստում ենք կրեմը, որի համար անհրաժեշտ փափկած կարագն ու շաքարի փոշին հարում ենք այնքան, մինչև ստացվի սպիտակ ու պինդ զանգված։

  • Այնուհետև կամաց-կամաց ավելացնում ենք լավ սառած սերուցքային պանիրը և շարունակում ենք հարել։ Կրեմի ¼ մասն առանձնացնում ենք, իսկ մյուս մասին ավելացնում ենք մանրացրած թխվածքաբլիթներն ու խառնում ենք։

  • Բոլոր խմորաշերտերը պատում ենք կրեմով, սակայն վերին շերտն ու կողային հատվածները պատում ենք առանձնացրած կրեմով։

  • Տորթը զարդարում ենք մնացած կրեմով ու թխվածքաբլիթներով։

 
 
 
 

Տորթ «Երազանք»․ Պատրաստվում է շատ արագ, իսկ համն անմահական է

Տորթ «Երազանք»․ Պատրաստվում է շատ արագ, իսկ համն անմահական է

 

Բաղադրամասեր

  • 100 գրամ կարագ 82,5%,

  • 2 հատ հավի ձու,

  • 1 հատ խտացրած կաթ,

  • 1 բաժակ ալյուր,

  • 0,5 թեյի գդալ սոդա,

  • 2 թեյի գդալ կակաո։

  • Կրեմ՝

  • թթվասեր (0,3 կգ) և 15 գրամ շաքար։

Պատրաստման եղանակը

  • Խառնեք կարագը խտացրած կաթի հետ։

  • Ավելացրեք ձու և ալյուր։

  • Հունցում են խմորը։ Այնուհետև բաժանում ենք այն 3 մասի։ Թխում ենք ամեն շերտը առանձին։

  • Կրեմը պատրաստելու համար խառնում ենք բաղադրիչները հարիչով 6 րոպե։

  • Երբ շերտերը պատրաստ կլինեն, պատում ենք դրանք կրեմով և միացնում տորթին։

  • Կարելի է շերտերի արանքներում ընկույզ կամ հատապտուղներ դնել։

  • Թողնում ենք 2 ժամ։ Ավելի լավ է՝ դնեք սառնարանում։

 
 
 
 

Տորթ Բաունտի

Տորթ Բաունտի

Բաղադրամասեր

  • Խմոի համար ՝

  • 100 գ ալյուր,

  • 150 գ շաքարավազ,

  • 4 հատ ձու,

  • 0,5 թ/գ փխրեցուցիչ,

  • 30 գ կակաո,

  • Միջուկի համար ՝

  • 120 գ կարագ,

  • 120 գ շաքարավազ,

  • 250 մլ կաթ,

  • 150 գ կոկոսի քերուկ,

  • Ջնարակի համար ՝

  • 6 ճ-գ շաքարավազ,

  • 120 մլ կաթ,

  • 60 գ կարագ,

  • 5 ճ/գ կակաո,

  • Խմորը փափկեցնելու համար կարող եք ավելացնել 2 ս/բ սերուցք

Պատրաստման եղանակը

  • Ձվերը լավ հարել շաքարավազի հետ: Ալյուրը, փխրեցուցիչը և կակաոն խառնել, ավելացնել ձվային զանգվածի մեջ: Լավ խառնել: Խմորը լցնել պերգամենտով պատած կաղապարի մեջ և մոտ 30 րոպե թխել նախապես 190 աստիճան տաքացրած ջեռոցում:

  • Պատրաստ լինելուց հետո մի փոքր թողնել կաղապարի մեջ, հետո հանել և դնել ցանցի վրա: Թողնել, որպեսզի խմորը նվազագույնը 3 ժամ հանգստանա: Միջուկը պատրաստելու համար խառնել կաթը, կարագը և շաքարավազը, դնել կրակի վրա և սպասել՝ մինչև կարագը լրիվ հալչի: Զանգվածի մեջ ավելացնել կոկոսի քերուկը և եփել ցածր կրակի վրա՝ անընդհատ խառնելով (մոտ 15 րոպե): Ամբողջովին սառեցնել:

  • Բիսվիթը կիսել 2 մասի: Ներքևի շերտը փափկեցնել սերուցքով: Վրան ամբողջությամբ տեղաբաշխել կոկոսային կրեմը: Երկրորդ շերտը նույնպես փափկեցնել սերուցքով, դնել կրեմի վրա և մի փոքր սեղմել:

  • Պատրաստել ջնարակը: Խառնել կաթը, շաքարավազը, կակաոն և կարագը, դնել կրակին, անընդհատ խառնելով եփել՝ մինչև պնդանալը:

  • Տորթն ամբողջությամբ պատել ջնարակով և դնել սառնարանը 2-3 ժամ:

 
 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը