Շատ օգտակար և համեղ աղցան քամած մածունով․ բաղադրատոմս
Դիտումներ 796
Բաղադրիչներ.
մածուն – 200 գ,
թթվասեր – 150 գ,
սամիթ – մի քանի ճյուղ,
վարունգ – 1 հատ,
աղ, սպիտակ փոշի պղպեղ,
սխտոր – 1-2 պճեղ
Մածունն ու թթվասերը խառնել:
Սամիթը մանր կտրատել:
Վարունգը մանր կտրատել, կարելի է կեղևը չհեռացնել:
Խառնել այս ամենը, աղ, պղպեղ ցանել:
Ավելացնել նաև ճզմած սխտորը, խառնել ու մատուցել:
Ամենաընթերցվածը