Շատ օգտակար և համեղ ապուր հավի մսով և արիշտայով

Դիտումներ 338

Շատ օգտակար և համեղ ապուր հավի մսով և արիշտայով

800գ հավի միս

2 հատ գլուխ սոխ

2 հատ գազար

2 հատ նեխուր

10 հատ սև հատիկավոր պղպեղ

աղ

2,5 լ ջուր

կանաչեղեն

արիշտա

 



Պատրաստման եղանակը՝

Տարայի մեջ ավելացնել հավի միս, մեկ գլուխ սոխ  և նեխուր, վրան լցնել ջուր

Հասցնել եռալուն, վրայից հանել առաջացած փրփուրը

Կրակը դանդաղացնել և եփել 1,5 ժամ փակ կափարիչով

Մյուս սոխը կտրատել, մանրեցնել գազարը

Հանել հավի միսը և բաժանել ոսկորներից

Արգանակի մեջ ավելացնել կտրատած բանջարեղենները և մարմանդ կրակի վրա եփել 10 րոպե

Ավելացնել արիշտան և եփել ևս 3 րոպե ուժեղ կրակի վրա

Բարի ախորժակ

 

 



Ամենաընթերցվածը