Շատ քչերն են հավի իսկական համեղ համը զգացել․ Պարզապես պետք է մինչ եփելը սա խառնել հավի հետ

Դիտումներ 522
Շատ քչերն են հավի իսկական համեղ համը զգացել․ Պարզապես պետք է մինչ եփելը սա խառնել հավի հետ
  • հավ ամբողջական - 1 հատ
    աղ - 2 թ/գդ
    պղպեղ սև - 1 թ/գդ
    ուրց - 1 թ/գդ
    բուսայուղ - 2 թ/գդ
    գարեջուր - 1 բանկա
    թթվասեր - 5 ճ/գդ
 


Փոքր ամանի մեջ խառնում ենք բուսայուղը, թթվասերը, աղը, պղպեղն ու ուրցը և քսում ենք հավին:
 
Գարեջրի բանկան լավ լվանում ենք և դատարկում պարունակության 1/3 մասը: Այնուհետև գարեջուրը դնում ենք ձևամանի մեջ և վրան հագցնում հավը:
 
Ձևամանը 10 րոպեով տեղափոխում ենք 250 աստիճան տաքացրած ջեռոցը, այնուհետև ջերմաստիճանը հասցնում ենք 180 աստիճանի և հավը եփում 60-70 րոպե: Եփվելիս միսը ջուր է արտազատում, որը կարող ենք ընթացքում շերեփով լցնել մսի վրա: 40-45 րոպե անց միսը ծածկում ենք փայլաթիթեղով և 10-15 րոպե այդպես եփում: Մատուցելիս կտորների ենք բաժանում և վայելում

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը