Շատ քաղցր և համեղ հալվա, պատրաստեք այս պարզ բաղադրատոմսով և համից շատ գոհ կմնաք


Հալվայի համար անհրաժեշտ է
2 բաժակ ալյուր
0,5 բաժակ ձեթ
0,5 բաժակ շաքարավազ
100 գ ընկույզ
Պատրաստման եղանակը
2 բաժակ ալյուրը լցնել թավայի մեջ և բովել այնքան, մինչև սկսի կարմրել:
Կարմրելուց հետո ավելացնել 0,5 բաժակ ձեթ` շարունակելով ամբողջ ընթացքում գդալով խառնել,
այնուհետև` 100 գ ծեծած ընկույզ և 0,5 բաժակ շաքարավազ` դարձյալ խառնելով:
Երբ դառնում է համասեռ և կպչուն զանգված, լցնել նախուտեստի ափսեի մեջ ու գդալով հարթեցնել:
Այնուհետև պատառաքաղով վրան նախշեր անել:
