Շատ կարևոր խորհուրդներ բոլոր կանանց տոներից առաջ

Դիտումներ 177

Շատ կարևոր խորհուրդներ բոլոր կանանց տոներից առաջ

1.Տնտեսուհիները միշտ էլ տոնական սեղանից մնացած օղին պահեստավորում են: Ու դրանից իհարկե շահում են, քանի որ օղիով կարելի է ախտահանում կատարել: Եթե վնասել եք ձեռքն ու իսկույն էլ փաթաթել եք թանզիֆով կամ բամբակով, ապա հաջորդ օրը վիրակապը վնասված մասից հեռացնելը շատ ցավոտ է: Ուստի գործը սկելուց առաջ այն մի լավ տոգորեք օղիով, ու փափկելուց հետո միայն հեռացրեք: Այդպիսով նաև վերքը կրկին կախտահանեք: Սա այն դեպքում, եթե ձեռքի տակ սպիրտ չունեք:

2. Մաքուր լոգասենյակ Օղու օգնությամբ կարելի է լոգասենյակը կարգի բերել: Օղին պետք է լցնել ցողաշիթով շշի մեջ ու փչել սալիկների կարաբաժնի հատվածներում: Մի քանի րոպեից լվանալ սովորականի նման: Օղու պարունակության սպիրտը սպանում է բորբոսն ու սունկը:

3. Շողշողուն ապակիներ Ակնոցի ապակիները փայլեցնելու համար պետք է պարզապես դրանք մաքրել օղիով թրջված լաթով: Այն ոչ միայն մաքրում է ապակիները, այլև սպանում աներևույթ մանրէները:

 



4.Օղին երկարացնում է ածելու կյանքը: Մի փոքր ամանի մեջ լցված օղու մեջ դրեք ածելին, որը կկանխի ժանգառաջացումն ու կրկին մանրէասպան ազդեցություն կունենա: 

5. Ոչ մի հետք Օղին գորգերից ու փափուկ կահույքից հեռացնում է դժվար մաքրվող հետքերը: 

6.Մաքուր մաշկ Օղիով ներծծված բամբակյա խծուծով կարելի է մաշկը մաքրել: Երբ ձեռքի տակ չունեք համապատասխան միջոցներ, օղին կարող է լիարժեք փոխարինիչ դառնալ: 

7.Մաքուր մազեր Մեկ բաժակ օղի կարելի է ավելացնել շամպունի սրվակին: Սպիրտը մաքրում է մաշկը, մազերը լվանում տոքսիններից, խթանում առողջ մազերի աճը: Լավ միջոց է նրանց համար, որոնց գլխամաշկն ու մազերն արագ են կեղտոտվում: 

 



8. Ոչ մի կապտուկ Կես բաժակ օղուն նույնքան ջուր ավելացնել, ապա լցնել սառցամանի կամ էլ դրա համար նախատեսված տոպրակների մեջ ու դնել սառցախցիկը: Ստացված սառույցով կարելի է թեթևացնել կապտուկի ու այլ վնասվածքների ցավը: Փորձված մեթոդ է: 

10.Նարդոսի օղի Մաքուր շշի մեջ լցնել նարդոսի (լավանդա) թարմ ծաղիկներ, վրան ավելացնել օղի, կափարիչով պինդ փակել բերանն ու արևին դնել 3 օր: Ստացված խառնուրդը քամել թանզիֆով ու կիրառել ընդհանուր բնույթի ցավերի դեպքում: 10.Բերանը ողողելու միջոց 10 թ.գդալ աղացած դարչինը խառնել մեկ բաժակ օղու հետ, բերանը փակել ու երկու շաբաթ թողնել: Դրանից հետո թանզիֆով քամել, ապա գոլ ջրին մի քանի կաթիլ խառնել ու ողողել: Ոչ մի մանրէ կենդանի չի մնա: 

11. Առանց հերպեսի Բամբակյա խծուծով օղի քսեք շուրթերին դուրս եկած հերպեսային ցանին: Կչորացնի: 

12, Ականջացավի դեմ. ականջի մեջ 2 կաթիլ օղի կաթեցնել ու մի քանի րոպե չշարժվել, ապա գլուխը թեքել այնպես, որ մնացածը թափվի: Օղին կսպանի ցավի պատճառ մանրէները: ՛13.Ոտնաթաթի սնկի դեմ. վատ հոտից ու չափազանց քրտնարտադրությունից էլ օղին կօգնի ազատվել: Չորացնում է մաշկն ու սպանում վարակը:



Ամենաընթերցվածը