Շատ կարևոր տեղեկություն ինտիմ հիգիենայի մասին, որ պետք է իմանա ցանակացած կին

Արդյոք պե՞տք է ինտիմ հատվածի համար որոշակի ապրանքներ օգտագործել:
Ինչպե՞ս ճիշտ մաքրել այդ հատվածը
- Ինչո՞ւ է պետք լվացվել:
- Ինչպե՞ս ճիշտ լվացվել:
- Ինչպե՞ս պետք չէ լվացվել:
Հարց 1. Ինչո՞ւ է պետք լվացվել:
Սեռական օրգանները շատ նուրբ ու խոցելի հատված են:
Գինեկոլոգները կարծում են, որ այդ մասը լվալը պարտադիր է, բաց միշտ պետք է դա որոշակի կանոններ պահպանելով անել:

Հարց 2. Ինչպե՞ս ճիշտ լվացվել:
Ներսի մասը լվալ պետք է միայն ծայրահեղ դեպքերում: Հեշտոցը շատ լավ ինքնամաքրվում է:
Այդ հատվածը լվալիս պարտադիր պետք է ամոթաշուրթերը լվալ շատ փափուկ օճառով կամ լվացող միջոցով: Սակայն այդպիսի լվացման համար առավելապես խորհուրդ է տրվում անհոտ և անգույն հասարակ մանկական օճառը: Դա անվտանգ է: Լոգանքից հետո մի մոռացեք լավ չորացնել սեռական օրգանները, ավելորդ խոնավությունը կարող է խմորիչ վարակի հանգեցնել: Այդ հիգիենիկ պրոցեդուրայի համար առանձին սրբիչ հատկացրեք, որը պետք է միշտ չոր և մաքուր լինի:
Հարց 3. Ինչպե՞ս պետք չէ լվացվել:
Հիշեք՝ պետք չէ հեշտոցի ներսի մասը լվալ առանց առանձնակի անհրաժեշտության: Խանութում վաճառվող ապրանքները ոչ միշտ են օգտակար:
