Շատ համեղ ընկույզով իտալական տորթ, որը ժպիտ կպարգևի Ձեր սիրելիներին


Խմորի համար
300 գ մաքրած ընկույզ
8 ձվի սպիտակուց
300 գ շաքարավազ
2 թեյի գդալ ալյուր
Միջուկի համար
400 մլ 35% յուղայնությամբ սերուցք
150 գ սև շոկոլադ
Չափաբաժին 12
Պատրաստման ժամանակը 1 ժամ 15 րոպե
Ինչպես պատրաստել
1. Ընկույզը շատ մանր կտրտել։ Սպիտակուցը հարիչով հարել՝ աստիճանաբար լցնելով շաքարավազը։ Ավելացնել մանրացրած ընկույզը և ալյուրը։ Խառնել մինչև միատարր դառնալը։
2. Ջեռոցը տաքացնել մինչև 220°С։ Յուղաթղթից տապակի չափսով 6 շրջան կտրել։ Մի շրջանը դնել կաղապարի մեջ, թեթևակի ալյուր ցանել։ Վրան բարակ շերտով տարածել ստացված զանգվածի 1/6-րդը։ Կաղապարը դնել ջեռոցը, թխել 5 րոպե, այնուհետև խմորն անմիջապես կաղապարից զգուշորեն հանել։ Նույն կերպ թխել մյուս 5 շերտերը։
3. 100 գ շոկոլադը ոչ մեծ կտորներով կոտրել, հալեցնել ջրային բաղնիքում։ Հալված շոկոլադը քսել խմորի բոլոր շերտերին, բացի մեկից։ Թողնել, որ շերտերը սառչեն։
4. Մնացած շոկոլադը քերել խոշոր քերիչով։ Սերուցքը հարել, 3-4 գդալ պահել, մնացածը խառնել քերած շոկոլադին։
5. Սերուցքով և շոկոլադի քերուկով զանգվածը քսել շոկոլադապատ 5 շերտերին և շարել միմյանց վրա։
6. Վրայից դնել շոկոլադ չքսած շերտը։ Տորթը պատել մնացած սերուցքով։
