Շատ համեղ թուլումբա պատրաստելու բաղադրատոմս։ Այնքան համեղ է, որ հալվում է բերանում

Դիտումներ 1233
Շատ համեղ թուլումբա պատրաստելու բաղադրատոմս։ Այնքան համեղ է, որ հալվում է բերանում

Բաղադրությունը

  • Թանձրահյութ – 6 1/4 բ. շաքարավազ
  • 4 բ. ջուր
  • 1 ճ.գ. վանիլին
  • 1 թ.գ. կիտրոնի հյութ
  • Խմոր – 1 1/2 բ. ջուր
  • 1/2 թ.գ. աղ
  • 1 1/2 բ. ալյուր
  • 6 հ. ձու
  • 100 գ. կարագ

 


Պատրաստման եղանակը

Թանձրահյութ

Բոլոր բաղադրիչները խառնել փոքրիկ կաթսայի մեջ և եփել 10-15 ր.` մանր կրակի վրա: Թողնել սառչի և բաժանել 2 մասի:

 

Խմոր

Տաքացնել ջեռոցը 250 աստիճան:

Հարել կարագը, ավելացնել ջուրը, աղը և ալյուրը, հարել:

Այնուհետև հերթով կոտրել ձվերը` հարելով:

Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ դնել, բուսայուղ քսել:

Խմորը լցնել ներարկիչի մեջ և 20-25 սմ երկարությամբ ներարկել յուղաթղթի վրա:

Դնել ջեռոցը և թխել մոտ 20 ր., մինչև ուռչի և կարմրի:

Հանելուց հետո դնել թանձրահյութի մեջ (այնպես, որ ընկղմվեն) և թողնել մի քանի ժամ:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը