Շատ համեղ տորթ Ելակով, որը պարզապես թարմություն և սեր է պարգևում։ Պատրաստեք այս բաղադրատոմսով և չեք փոշմանի

Դիտումներ 277
Շատ համեղ տորթ Ելակով, որը պարզապես թարմություն և սեր է պարգևում։ Պատրաստեք այս բաղադրատոմսով և չեք փոշմանի

Բաղադրամասեր

  • ելակ -250գր,

  • ձու- 6 հատ,

  • ալյուր- 3-4ճաշի գդալ,

  • շաքարի փոշի -3ճաշի գդալ,

  • նարինջ -1 հատ,

  • փխրեցուցիչ -1թեյի գդալ,

  • շաքարավազ- 6ճաշի գդալ,

  • սերուցք -250մլ,

  • վանիլին

Ելակով տորթ
 

Պատրաստման եղանակը

  • Ձվի դեղնուցները լավ հարել շաքարավազի հետ մինչև սպիտակի և ծավալով ավելանա, ավելացնել նարինջի մանր քերած կեղևը, ալյուրը, վանիլը և փխրեցուցիչը: Լավ խառնել:

  • Ձվի սպիտակուցները հարել մինչև փրփուրի առաջացումը, ապա լցնել խմորի մեջ և զգուշությամբ խառնել:

  • Թավան պատել բուսայուղով, հատակին փռել պերգամենտային թուղթ և լցնել խմորը:

  • Թխել ջեռոցում 35-40րոպե 160աստիճանում:

  • Պատրաստի բիսկվիթը սառեցնել, բաժանել 2 մասի, ապա վրան շաղ տալ նարինջի հյութը (կես նարինջը բավական է):

  • Սերուցքը լավ հարել շաքարի փոշու հետ, ավելացնել վանիլը: Բիսկվիթի առաջին շերտի վրա քսել կրեմի կեսը, վրան շարել կտրատված ելակները, ապա դնել բիսկվիթի երկրորդ շերտը։ Տորթը պատել կրեմով, և զարդարել մանրեցված ընկույզով և ելակով։

 
 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը