Շատ համեղ ռուլետներ մսով, որոնք շատ արագ են պատրաստվում
Բաղադրիչներ.
խմոր.
ձու – 1 հատ,
աղ,
ալյուր – 3 բաժակ,
ջուր,
միջուկ.
աղացած միս – 500 կգ,
սոխ – 2 գլուխ,
խառը կանաչի,
աղ, սև և կարմիր պղպեղ,
թանձրահյութի համար.
սոխ – 1 գլուխ,
յուղ – 1 գդալ,
տոմատի մածուկ – 1-2 ճ. գդ
Ալյուրը մաղել, վրան մեկ ձու կոտրել, աղ ցանել, խառնել:
Աստիճանաբար ավելացնել այնքան ջուր, որքան կպահանջվի ոչ շատ պինդ խմոր ստանալու համար: Խմորը գունդ անել, դնել մի կողմ:
Միսը աղալ, աղալ նաև սոխն ու կանաչին:
Եթե թարմ կանաչի չկա, կարելի է փոխարինել չորացրած կանաչիով՝ ծիթրոն, ռեհան, մաղադանոս: Աղ, պղպեղ ցանել, խառնել:
Խմորը բացել, միսը համաչափ տարածել խմորի վրա և փաթաթել ռուլետի նման:
Ապա զգուշորեն կտրատել, շարել կաթսայի մեջ այնպես, որ ռուլետների միջև տարածություն չմնա:
Թավայի մեջ յուղը հալեցնել, լուսնաձև կտրատած սոխով սոխեռած անել:
Երբ սոխը ոսկեգույն դառնա, ավելացնել տոմատի մածուկը:
Խառնել, լցնել ռուլետների վրա:
Ավելացնել նաև 3/4 բաժակ եռջուր, կափարիչը փակել և եփել մարմանդ կրակով: