Շատ համեղ փքաբլիթներ, որոնք պարզապես հալվում են բերանում


Բաղադրամասեր
-
ձու – 3 հատ,
-
շաքարավազ – 3 ճ/գ,
-
ալյուր – 8 ճ/գ,
-
կաթնաշոռ – 250 գ,
-
սոդա – 1/2 թ/գ,
-
աղ – 1/2 թ/գ,
-
ձիթայուղը, շաքարի փոշին և վանիլինը ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
-
Խոր թասի մեջ լցնել կաթնաշոռը, ավելացնել ձուն, ալյուրը, շաքարավազը, սոդան և աղը և զգուշությամբ խառնել՝ մինչև միատար զանգված ստանալը:
-
Ոչ մեծ սոտեյնիկի մեջ լցնել ձիթայուղ (կամ բուսայուղ) այնքան, որպեսզի հնարավոր լինի ընկղմել այնտեղ փքաբլիթի կեսը: Ձիթայուղը լավ խառնել:
-
Գդալով կամ ձեռքերի օգնությամբ խմորից գնդիկներ պատրաստել, որոնք պետք է լինեն ընկույզից մի քիչ փոքր:
-
Փքաբլիթները լցնել եռացող ձիթայուղի մեջ և տապակել բոլոր կողմերից:
-
Պատրաստի փքաբլիթները շարել թղթե անձեռոցիկի վրա 1-2 րոպե: Մատուցել փքաբլիթը տաք վիճակում՝ վրան ցանելով վանիլինի հետ խառնած շաքարի փոշին:
