Շատ համեղ ձավարով կոլոլակներ, որոնք շատ թեթև են և պատրաստվում են արագ

Դիտումներ 376

Շատ համեղ ձավարով կոլոլակներ, որոնք շատ թեթև են և պատրաստվում են արագ

Բաղադրիչներ՝

աղացած միս – 500 գր.,

սոխ – 3 գլուխ,

ձավար (միջին չափի) – 1 բաժակ,

տոմատի մածուկ – 2 ճ/գդ,

սխտոր – 2-3 ատամիկ,

կանաչի (համեմ, մաղադանոս, չորացրած ռեհան)

աղ, աղացած պղպեղ, հատիկ պղպեղ

բուսայող



Պատրաստման եղանակը՝

Սոխը, սխտորը, կանաչին աղալ:

Ձավարը գոլ ջրով թրջել, թողնել փափկի:

Միսը, սոխն ու կանաչին խառնել ձավարին, աղ, պղպեղ անել, կարելի է կծու պղպեղ:

Մի փոքր թողնել զանգվածը հանգստանա, ապա պատրաստել ընկույզից մեծ գնդիկներ:

Թավայի մեջ բուսայուղ լցնել, մի քիչ տաքացնել, ավելացնել տոմատի մածուկ, կարելի է նաև պղպեղի մածուկ կամ աջիկա:

Խառնել, կես բաժակ ջուր ավելացնել, մսագնդիկները շարել թավայի մեջ:

1-2 ատամիկ ամբողջական կամ մանրացված սխտոր ավելացնել թանձրուկին, մի քանի հատիկ պղպեղ դնել, եփել մարմանդ կրակով:

Պարբերաբար թանձրուկը լցնել կոլոլակների վրա:

Մատուցելիս զարդարել կանաչիով, թանձրուկը կարելի է մատուցել առանձին ափսեով:



Ամենաընթերցվածը