Շատ համեղ և յուրահատուկ բաղադրատոմս, կարտոֆիլով բարակ նրբաբլիթներ


Բաղադրամասեր
-
5 ոչ մեծ կարտոֆիլ,
-
250-300 մլ կաթ,
-
250-300 գր ալյուր,
-
3-4 կտոր սխտոր,
-
3 ձու,
-
1 ճաշի գդալ շաքարավազ,
-
3+2 ճաշի գդալ բուսական յուղ,
-
Աղ, մաղադանո

Պատրաստման եղանակը
-
Մաքրում եք և կտրատում կարտոֆիլը 4 մասի, լցնում ջուր (այնքան, որ հազիվ ծածկի կարտոֆիլը), աղ և եփում:
-
Մի քիչ սառելուց հետո ջրի հետ, որում այն եփվել է, լցնում եք բլենդերի մեջ և հարում մինչև շիլայանման զանգված ստանալը:
-
Այնուհետև ավելացնում եք սխտոր, ձու, ալյուր, կաթ, 3 ճաշի գդալ բուսական յուղ, կանաչի և աղ՝ մոտավորապես մեկ թեյի գդալ:
-
Լավ խառնում եք և թողնում 20 րոպե խմորը հանգստանա:
-
Տապակում եք տաքացրած թավայում, քիչ քանակությամբ բուսական յուղով՝ միջին տրամագծով բարակ նրբաբլիթներ:
