Շատ համեղ և փափուկ շոկոլադե տորթ, շոկոլադե կրեմով

Դիտումներ 553
Շատ համեղ և փափուկ շոկոլադե տորթ, շոկոլադե կրեմով

Բաղադրամասեր

  • Խմորի համար ՝

  • ձու 6 հատ,

  • օսլա 20 գրամ,

  • շաքարավազ 150 գրամ,

  • կակաո 30 գրամ,

  • ալյուր 130 գր,

  • Կրեմի համար ՝

  • կարագ 200 գրամ,

  • դեղնուց 1 հատ,

  • շաքարավազ 150 գրամ,

  • վանիլային շաքար 1 թեյի,

  • կոնյակ 1 ճաշի գդալ,

  • կաթ 100 մլ,

  • կակաո 25 գրամ,

  • շաքարավազ 100 գրամ

Շոկոլադե տորթ ՝ շոկոլադե կրեմով


Պատրաստման եղանակը

  • Թասի մեջ խառնել ալյուրը, կակաոն, օսլան: Ձվի սպիտակուցնեը դեղնուցներից առանձնացնել:

  • 3 ճաշի գդալ շաքարավազ լցնել դեղնուցների վրա և հարել:

  • Սպիտակուցները հարել, 2 ճաշի գդալ շաքարավազ լցնել, շարունակել հարել, մինչև անշարժ զանգվածի վերածվի: Սպիտակուցների մեկ երրորդը լցնել դեղնուցի վրա, խառնել: Հետո մնացածը խառնել: Ավելացնել ալյուրը, զգուշորեն խառնել:

  • Թխել 180- 200 աստիճան ջեռոցում 25-30 րոպե:

  • Թխվելուց հետո 20 րոպե ջեռոցը չբացել, որ խմորը «չնստի»: Խմորը թողնել 6-8 ժամ մնա:

  • Օշարակը եփել, ջուրը շաքարի հետ եփել, մինչև վերջինը հալվի, մի քիչ թանձրանա: Խմորը կիսել, օշարակը լցնել երկու շերտերի վրա:

  • Կրեմ. մի դեղնուցը, մի քիչ սպիտակուցն ու կաթը խառնել, քամել:

  • Ավելացնել 160 գ շաքարավազ, եփել միջին կրակով: Անընդհատ խառնելով եռացնել, 4-5 րոպե եփել: Սառեցնել խառնելով: 200 գ կարագը հարել վանիլի փոշու հետ, վանիլային շաքարավազը փոշի են դարձնում, որ հեշտ խառնվի: Լցնել շաքարաջուրը, հարել:

  • Ներքևի շերտը դնել, կրեմ քսել, երկրորդը դնել և ծածկել կրեմով: Վրան քերած շոկոլադ ցանել: Թղթից ցանկացած նախշ կտրել, դնել տորթի վրա, շաքարի փոշի ցանել:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը