Շատ համեղ և օգտակար սմբուկով և սնկով աղցան

Դիտումներ 648

Շատ համեղ և օգտակար սմբուկով և սնկով աղցան

Բաղադրիչներ՝

սմբուկ 1 հատ

ձեթ 3 ճաշի գդալ

շամպինիոն 100 գրամ

հազարի տերևներ 500 գրամ

համեմ

պնդուկ 30 գրամ

սոյայի սոուս 2 ճաշի գդալ

քացախ 1 ճաշի գդալ

շաքարավազ 0.5 թեյի գդալ

սև պղպեղ

աղ



Սմբուկը բարակ շերտատել, 2-3 րոպե տապակել երկու կողմից:

Սառեցնել:

Սունկը կտրատել և սմբուկի յուղով տապակել 3-4 րոպե մինչև փափկի:

Սունկը ձեթից հանել, թողնել քամվի, սառեցնել:

Հազարի լվացած թերթիկները շարել մեծ ափսեի մեջ, վրան համեմ և ծեծած պնդուկ ցանել:

Պատրաստել թանձրահյութը. խառնել քացախը, շաքարավազը, սոյայի սոուսը, քունջութի և ձիթապտղի յուղերը:

Լցնել սմբուկի և սնկի վրա և անմիջապես մատուցել:Բարի ախորժակ



Ամենաընթերցվածը