Շատ գեղեցիկ և համեղ աղցան կանաչ ոլոռով և եգիպտացորենով

Դիտումներ 1273
Շատ գեղեցիկ և համեղ աղցան կանաչ ոլոռով և եգիպտացորենով

Բաղադրամասեր

  • պահածոյացված եգիպտացորեն – 1 տուփ,

  • պահածոյացված ոլոռ – 1 տուփ,

  • հավի կրծքամիս – 1 կտոր,

  • խաշած ձու – 2 հատ,

  • ապուխտ – 100 գ,

  • թթվասեր ըստ ճաշակի,

  • մայոնեզ ըստ ճաշակի,

  • աղ ըստ ճաշակի,

  • պղպեղ ըստ ճաշակի,

  • կանաչի ըստ ճաշակի

Աղցան կանաչ ոլոռով և եգիպտացորենով


Պատրաստման եղանակը

  • Եգիպտացորենն ու ոլոռը քամել:

  • Ձուն խաշել, սառեցնել, մաքրել և խորանարդաձև կտրատել:

  • Հավի միսը եփել, աղ ցանել, հովանալուց հետո կտրատել: Ապուխտը նույնպես խորանարդիկների վերածել:

  • Հավասար քանակությամբ թթվասերն ու մայոնեզը խառնել, աղ ու պղպեղ ցանել, խառնել մնացած բաղադրիչներին: Ավելացնել նաև կտրատած սամիթ կամ համեմ: Զարդարել և մատուցել:

Աղցան կանաչ ոլոռով և եգիպտացորենով

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը