Շատ դեղերից հզոր բանջարեղեն, սխտորի օգտակար հատկությունները

Դիտումներ 240

Շատ դեղերից հզոր բանջարեղեն, սխտորի օգտակար հատկությունները

Սխտորը համարվում է ամենաուժեղ ներգործություն ունեցող սննդամթերքներից մեկը, որը այլընտրանքային բժշկության մեջ օգնում է ազատել մարմինը թույներից:

Բժշկության այս ոլորտի փորձագետները պնդում են սխտորի ուժեղ ներգործության մասին, որը օգնում է ազատվել մակաբույծներից և ճիճուներից , ինչպես նաև կանխարգելում է այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են բծավոր տիֆը, շաքարախտը, ընկճախտը և քաղցկեղի որոշ տեսակները: 

Սխտորը պարունակում է մեծ քանակությամբ յոդ, ինչի շնորհիվ արդյունավետ պայքարում է հորմոնալ խանգարումների դեմ:



Մրսածություն, հարբուխ, հազ, գրիպ. Տրորեք սխտորի 2 ատամիկ, ստացված խյուսը խառնեք 200 մլ կաթնաշիճուկի հետ։ Խմեք 200-ական մլ` նախաճաշից առաջ և երեկոյան, փոքր կումերով։

Մրսածության կամ գրիպի հետևանքով առաջացող ռինիտ. Տրորեք սխտորը, խառնեք մեղրի հետ (1։4 քաշային հարաբերությամբ)։ Կերեք 1-ական թ/գ` 1-ական ժամ ընդմիջումներով, իսկ քնելուց առաջ` 2 թ/գ։



Ամենաընթերցվածը