Շատ արագորեն ազատվեք դեմքի վրայի ակնեից և ցանից
Դիտումներ 196
Այս շրջանում դեմքի ակնեները մաքրելու համար շատ կիրառելի է ազնվամորու տերևներով պատրաստված դիմակը:
Ուղղակի մի քանի տերև մանրացրեք փայտե կամ ճենապակայա ամանի մեջ և ստացվածը դրեք դեմքի այն հատվածներին, որոնց պետք է և պահել 15-20 րոպե:
Այնուհետև դեմքը լվանալ գոլ ջրով և չորացնել ձեռքերի թփթփացնող շարժումներով:
Առաջարկում ենք ևս մեկ տարբերակ: Այս դիմակը պատրաստելու համար պետք է ձվի սպիտակուցը հարել` մինչև փրփրի, հետո մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ավելացնել: Դիմակը պետք է քսել դեմքի մաքուր մաշկին:
Տասնհինգ րոպեից զանգվածը լվացեք, մաշկին կրեմ քսեք` նախատեսված պրոբլեմատիկ մաշկի համար: Բշտիկների դեմ այս դիմակն արդյունավետ նեղացնում է ծակոտիները, հանում մաշկի գրգռվածությունը, կանխում նոր պզուկների առաջացումը:
Ամենաընթերցվածը