Շատ համեղ․ սնկով և ձիթապտղով աղցանի բաղադրատոմս

Դիտումներ 689
Շատ  համեղ․ սնկով և ձիթապտղով աղցանի բաղադրատոմս

Բաղադրությունը

  • սունկ 300 գրամ
  • լոլիկ 1 հատ
  • կարմիր պղպեղ 1 հատ
  • ձու 3 հատ
  • հազարի տերևներ 5 ցողուն
  • կիտրոնի հյութ 1,5 ճաշի գդալ
  • ձիթապտուղ 50 գրամ
  • աղ
  • սև պղպեղ
  • ձեթ

 


Պատրաստման եղանակը

Լվացած թարմ ագարիկոնը շերտատել, լցնել թասի մեջ:

3 ճաշի գդալ ձիթայուղի և 1,5 ճաշի գդալ կիտրոնի հյութի խառնուրդով մարինադ պատրաստել,

համեմել աղ ու թարմ աղացած սև պղպեղով, լցնել սնկի շերտերին, խառնել, թողնել մարինացվեն:

Լոլիկը, խաշած ձվերն ու պղպեղը կտրտել, մարոլի տերևները ձեռքով պատառոտել, լցնել թասի մեջ,

ավելացնել ջրքամած ձիթապտուղը, մարինացված սունկը,

աղ ու պղպեղ անել, մեկ անգամ էլ խառնել և մատուցել:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը