Շատ համեղ․ սնկով և ձիթապտղով աղցանի բաղադրատոմս


Բաղադրությունը
- սունկ 300 գրամ
- լոլիկ 1 հատ
- կարմիր պղպեղ 1 հատ
- ձու 3 հատ
- հազարի տերևներ 5 ցողուն
- կիտրոնի հյութ 1,5 ճաշի գդալ
- ձիթապտուղ 50 գրամ
- աղ
- սև պղպեղ
- ձեթ
Պատրաստման եղանակը
Լվացած թարմ ագարիկոնը շերտատել, լցնել թասի մեջ:
3 ճաշի գդալ ձիթայուղի և 1,5 ճաշի գդալ կիտրոնի հյութի խառնուրդով մարինադ պատրաստել,
համեմել աղ ու թարմ աղացած սև պղպեղով, լցնել սնկի շերտերին, խառնել, թողնել մարինացվեն:
Լոլիկը, խաշած ձվերն ու պղպեղը կտրտել, մարոլի տերևները ձեռքով պատառոտել, լցնել թասի մեջ,
ավելացնել ջրքամած ձիթապտուղը, մարինացված սունկը,
աղ ու պղպեղ անել, մեկ անգամ էլ խառնել և մատուցել:
