Շաքարի մասին սա ոչ ոք չգիտի

Դիտումներ 339
Շաքարի մասին սա ոչ ոք չգիտի

Հետազոտությունները ցույց են տվել, որ շաքարը կարող է վնաս հասցնել սրտին: Բացի դրանից՝ գիտնականները պարզել են, որ շաքարը մեծ դեր է խաղում նաև երեխաների գիրացման հարցում: Ֆրուկտոզայով հարուստ խմիչքները հատկապես երեխաների ավելորդ քաշի առաջացման պատճառ են դառնում, իսկ ավելորդ քաշն իր հերթին՝ առողջական խնդիրներ է առաջացնում:

Այն համարվում է նաև դանդաղ սպանող երևույթ, քանի որ շաքարի ունեցած բացասական ազդեցությունը սկզբում այնքան էլ զգալի չէ: Որոշ ուսումնասիրողներ նաև կարծիք են հայտնել, որ շաքարի նկատմամբ սերը կարող է ժառանգական լինել: Նրանք նաև նշում են, որ այն կարող է բացասաբար ազդել հիշողության վրա:

Իհարկե, շաքարն անհրաժեշտ է օրգանիզմին, սակայն պետք է հետևել, թե օրվա ընթացքում որքան շաքար եք օգտագործում: Կան մթերքներ, որոնք, մեզ թվում է, շաքար չեն պարունակում, սակայն իրականում դրանց մեջ մեծ քանակությամբ շաքար է պարունակվում:

Ամենաընթերցվածը