Սև թեյը կարգավորում է մարսողությունը, այն նաև հզոր միջոց է ինֆարկտի և քաղցկեղի դեմ

Դիտումներ 209

Սև թեյը կարգավորում է մարսողությունը, այն նաև հզոր միջոց է ինֆարկտի և քաղցկեղի դեմ

Հազարամյակներ շարունակ թեյը հայտնի եւ սիրելի ըմպելիք է ոչ միայն իր համային յուրահատկության, այլեւ օգտակարության համար: Տարբեր տեսակի թեյեր օգտագործում են մի շարք հիվանդությունների բուժման նպատակով: Ներկայացնում ենք սև թեյի օգտակար հատկությունները։

 

 

 Սև թեյը հարուստ է թաննինով և այլ քիմիական նյութերով, որոնք ունեն դրական և հանգստացնող ազդեցություն օրգանիզմի մարսողական համակարգի վրա: Նրա հակաբորբոքային հատկություններն օգնում են բուժելու մարսողական բոլոր խնդիրները:

 



Բազմաթիվ գիտական հետազոտություններ պարզել են, որ թեյը հարուստ է այնպիսի պոլիֆենոլներով, ինչպիսին են կատեխինները (catechins), որոնք առկա են թեյի ֆլավոնոիդների մեջ, և որոնցով էլ պայմանավորված է թեյի հոտը:  Թեյը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի զարգանա լյարդի, աղիների, հաստ աղիքի, երիկամի, կրծքի և թոքերի քաղցկեղը: Ալկալոիդները` թաննինը և կոֆեինը կասեցնում են քաղցկեղածին բջիջների առաջացումը:

Շնորհիվ ֆլավոնոիդամի՝ թեյը պարունակում է հակաօքսիդանտներ, հակաալերգիկ է և անգամ թեթևացնում է շնչառությունը: Թեյն արդյունավետ կերպով հանգստացնում է սթրեսային վիճակը: Ամեն օր երեք բաժակ թեյ խմելը 11% նվազեցնում է սրտի ինֆարկտի հավանականաությունը:



Ամենաընթերցվածը