Սև շոկոլադը սրտի համար շատ օգտակար է, ահա թէ ինչպես կարող եք օգտագործել այն


Դեռևս XVIII դարում հավատում էին, որ շոկոլադը բուժում է տենդից և երկարացնում կյանքը: Շատ գիտնականներ մինչ օրս շարունակում են ուսումնասիրել շոկոլադի օգտակար հատկությունները. այդ հետազոտությունների արդյունքները մեծապես կուրախացնեն շոկոլադի սիրահարներին:
Ճապոնացի գիտնականները համոզված են, որ շոկոլադի բաղադրության մեջ մտնող մագնեզիումը պայքարում է դեպրեսիաների դեմ, լավացնում է հիշողությունը, բարձրացնում սթրեսադիմացկունությունն ու ամրապնդում իմունիտետը: Բազմամյա հետազոտությունների արդյունքում` Տոկիոյի համալսարանի փորձագիտական խումբը հաստատել է, որ օրական 25-30 գր շոկոլադի կիրառումը հիանալի կանխարգելիչ միջոց է քաղցկեղի և խոցային հիվանդությունների դեմ:
Շոկոլադի օգտակար հատկությունները.
Շոկոլադը օգնում է նիհարել: Սև շոկոլադը ոչ միայն հագեցածության զգացողություն է հաղորդում, այն նաև քչացնում է քաղցր, աղի և տապակած սննդի պահանջը:
Շոկոլադը օգտակար է սրտի համար: Երկարատև հետազոտությունները ցույց են տվել, որ սև շոկոլադի ամենօրյա օգտագործումն իջեցնում է սրտային անբավարարության ռիսկը: Մի փոքր կտոր ամեն օր՝ և ձեր արյան ճնշումը իջնում է:
Շոկոլադն անհրաժեշտ է ֆիզիկական ծանրաբեռնվածության և մարզումների ժամանակ:Շոկոլադի օգտագործումը և ինտենսիվ սպորտով զբաղվելը հիանալի համադրություն է: Մարզումների ժամանալ կակաոյի բուսական նյութերը օգնում են ցածր պահել արյան ճնշման մակարդակը՝ ստեղծելով ավելի լավ պայմաններ ճարպերի վերացման համար:
Բոլորին արդեն հայտնի է, որ շոկոլադը մեզ երջանիկ է դարձնում: Կանայք, ովքեր ամեն օր շոկոլադ են օգտագործել ավելի կենսուրախ երեխաներ են ունեցել, քան նրանք, ովքեր հրաժարվել են այդ մթերքից: Ավելին, փոքրիկներին դաստիարակելու ժամանակ այն օգտագործող մայրիկներն ավելի հեշտ են հաղթահարում սթրեսը:
