Սև պղպեղը կարող է օգնել Ձեզ բուժել շատ հիվանդություններ և լավացնել օրգանիզմի աշխատանքը։


Լավացնում է մարսողական տրակտի աշխատանքը՝ կանխելով փորլուծության, փորկապության, ծակոցների առաջացումը: Սև պղպեղը նաև կանխում է առատ գազարտադրությունը, օգնում է սննդամթերքի ավելի լավ յուրացմանը:
Սև պղպեղը կարող է լավացնել մրսածություն, հազ, սինուսիտ, քթի խցանում ունեցող մարդկանց վիճակը: Օգնում է շնչուղիներն ազատել լորձից, մնացորդներից: Հրաշալի օգնական է բրոնխիալ ասթմայի բուժման և կանխարգելման գործում:
Սև պղպեը չի կարող փոխարինել հակաբակտերիալ դեղամիջոցներին, բայց օրգանիզմի հակամիկրոբային պաշտպանության խթանումը դրականորեն է ազդում առողջության վրա:
Միջնադարում պղպեղ երկարի առևտուրը մեծ ծավալներ է ունեցել, իսկ հաջողակ առևտրականներին անվանել են «Պիպերացի»։ Մեր օրերում պղպեղ երկարն օգտագործվում է հիմնականում այն վայրերում, որտեղ հանդիպում է բնության մեջ, և Հեռավոր Արևելքում։
Պղպեղ Կուբեբի հայրենիքը Մեծ Զոնդի կղզիներն են (Ջավա, Սումատրա և այլն), որտեղ այն մշակվում է։ Հնում ունեցել է մեծ պահանջարկ` որպես համեմունք և բուժիչ հատկություններ ունեցող բույս։ Հազարամյակներ առաջ հնդիկներն օգտագործել են բույսը միզուղիների բորբոքային հիվանդությունների բուժման համար։ 19-րդ դարում բույսի բուժիչ հատկությունների մասին իմացել են Ջավա կղզու վրա ապրող անգլիացի զինվորականները, հետագայում բույսն ընդգրկվել է մի շարք եվրոպական երկրների դեղաբանական ցանկերում։ Պղպեղ Կուբեբի պտուղը տարբերվում է պղպեղ սևից նրանով, որ ունի երկարավուն բարակ ելուստ-սերմնարան, որը չի անջատվում չոր պտղից։ Պղպեղ
Կուբեբի սուր այրող համը բնորոշվում է ոչ թե պիպերինով, որը պարունակվում է սև պղպեղում, այլ կուբեբինով և կամֆորայի բուրմունքը հիշեցնող նյութերով։ Սև պղպեղի հայրենիքը Հնդկաստանի հարավ-արևմտյան ափերին գտնվող Մալաբար մարզի անտառներն են։ Մշակվում է աշխարհի բոլոր արևադարձային գոտիներում։ Պտղաբերում է երրորդ տարում, բերքատվությունը հասնում է առավելագույնին (3,5կգ` մեկ թփից), 7-9-րդ տարում։
Ժողովրդական դեղատոմսեր
Բարձր ներգանգային ճնշում. Օրը մեկ անգամ 5-10 րոպե ծամեք 4-6 հատ պղպեղի պտուղ և չամիչ, առաջացող հեղուկից պետք է պարբերաբար ազատվել։ Շարունակեք մեկ ամիս։
Քրոնիկ բրոնխիտ. 1 թ/գ թարմ աղացած պղպեղ սևի պտղի փոշին խառնեք 300 գ մեղրի հետ։ Խմեք 1-ական թ/գ` օրը 3 անգամ։ Խորուրդ է տրվում որպես միզամուղ` սրտի անբավարար աշխատանքի, նաև դաշտանի ուշացման կամ բացակայության դեպքում։
Մարսողությունը լավացնող. 1 թ/գ պղպեղի պտուղը 10 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ։
Տղամարդկանց համար
Շագանակագեղձի ադենոմա. Փոշիացրեք, խառնեք պղպեղի պտուղ, նռան չորացրած կեղև, ընկույզի միջուկ (1։2։2)։ Պատրաստեք մասուրի պտղի թուրմ. 1 ճ/գ պտուղը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 1-ական թ/գ փոշիների խառնուրդ` 100 մլ թուրմի հետ, օրը 2 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ։ Շարունակեք 28 օր։
Առնականության անկում. 200 մլ կաթի մեջ լուծեք կես թ/գ պղպեղի փոշու և շաքարավազի խառնուրդ (1։1), անմիջապես խմեք։ Շարունակեք 7 օր։
Յուղամզվածք. 1 ճ/գ պղպեղի փոշին լուծեք 200 մլ ձիթապտղի յուղի մեջ, 5-10 րոպե եռացրեք թույլ կրակի վրա, 30 րոպե թրմեք, քամեք։ Նախատեսված է արտաքին օգտագործման համար։ Շփեք մաշկին օստեոխոնդրոզի, հոդացավի, ռադիկուլիտի, դեմքի եռաճյուղ նյարդի, նևրիտի, միոզիտի, պարալիչի դեպքում։
Գրիպ. Խառնեք կեսական թ/գ պղպեղի պտղի և կոճապղպեղի արմատի փոշիներ, 2 թ/գ մեղր։ Խմեք 3-ական թ/գ` օրը 4-5 անգամ։ Լավ արդյունք է տալիս հիվանդության նախնական շրջանում։
