Սև հաղարջի օգտակար հատկությունների շնորհիվ դուք կազատվեք մի շարք առողջական խնդիրներից

Դիտումներ 1668
Սև հաղարջի օգտակար հատկությունների շնորհիվ դուք կազատվեք մի շարք առողջական խնդիրներից

Առանց չափազանցության կարելի է ասել, որ սև հաղարջը վիտամինների ու առողջության գանձանակ է: Հաղարջի պտուղները B, P վիտամիններ են պարունակում, շաքար ու պեկտինային նյութեր, ֆոսֆորաթթու, եթերա- ու դաբաղանյութեր, K խմբի վիտամիններ, կարոտին, կալիումական աղեր ու երկաթ: Իսկ հաղարջենու տերևները պարունակում են ֆիտոնցիդներ, մագնեզիում, մանգանաթթու, ծծումբ, արծաթ, պղինձ, վիտամին C (250 մգ%) ու եթերայուղեր: Իսկ ինչ վերաբերում է C վիտամինին, ապա դրա պարունակությամբ, ի դեպ, սև հաղարջը մյուս բույսերի մեջ ռեկորդակիր է համարվում մասուրի նման: Ասկորբինաթթվի օրական նորմի համար բավարար է 15-20 հատիկ հաղարջի գործածումը: Բուժական նպատակներով կիրառվում են սև հաղարջենու ինչպես պտուղները, այնպես էլ տերևները:

Այս հատապտուղն ուսումնասիրվել է ու ապացուցվել, որ այն նույնիսկ դիաբետն է կանխում: Խոչընդոտում է քաղցկեղային հիվանդությունների ու Ալցհեյմերի համախտանիշի զարգացումը: Ու շատ կարևոր մի հատկությամբ է օժտված` պաշտպանում է տեսողությունը մինչ խորը ծերություն:

 


Ժողովրդական բժշկության մեջ կիրառվում են հաղարջենուց պատրաստված թեյերը` որպես ջերմիջեցնող ու փորլուծի դեմ գործուն միջոց:

Գիտնականները վաղուց են սև հաղարջը հատապտուղների մեջ ամենաօգտակարը ճանաչել.այն բարձրացնում է իմունիտետը` տարբեր հիվանդությունների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականությունը:

Կարևոր է նկատել, որ սև հաղարջը նույնիսկ տնային պատրաստվածքներում, այսինքն` եփելու ու պահածոյացման դեպքում է պահպանում օգտակար հատկությունները:

Հրաշալի վերականգնող հատկություն ունի, իսկ հյութն օգնում է հիվանդներին պնդանալու հետվիրահատական շրջանում:

Սև հաղարջի պտուղներից պատրաստված եփուկներն օգնում են սակավարյունության, արյան բարձր ճնշման, լնդերի արյունահոսության, ստամոքսախոցի ու 12-մատնյա աղիքի, գաստրիտի ժամանակ: Հաղարջենու տերևներից պատրաստված եփուկով լոգանքները կիրառում են մաշկային ցանի ու մաշկի տարբեր հիվանդությունների ժամանակ, այն օրգանիզմից դուրս է բերում միզա- ու պուրինաթթուների ավելցուկը: Այն կիրառվում է նաև որպես քրտնամուղ, թեթևակի թուլացնող հատկությամբ միջոց արյունահոսության ու նյութափոխանակության խանգարումների կարգավորման համար: Պտուղների հյութը խմում են մեղրով կամ շաքարով` հազի դեպքում:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը