Ռեհանը ունի շատ բուժիչ հատկություններ և կարող է փոխարինել շատ դեղերի

Դիտումներ 313
Ռեհանը ունի շատ բուժիչ հատկություններ և կարող է փոխարինել շատ դեղերի

Օգտագործվում է թարմ վիճակում որպես կանաչի ու բազմազան կերակուրների մեջ, թարմ և չորացրած, որպես համեմունք։

Բժշկության մեջ ռեհանն օգտագործվում է ստամոքսի ցավերը բուժելու, կոկորդը լվանալու և վերքերը բուժելու համար։ Այն նպաստում է կերակուրների լավ մարսմանը։

Ծաղիկները պարունակում են 0,03-1 % եթերայուղ, ցողունները՝ մինչև 0,02-65 %: Այն բավականին հարուստ է եթերային յուղերով, որոնք տալիս են առանձնահատուկ բուրմունք՝ բարձրացնելով ռեհանի համեմունքային արժեքը։ Հարուստ է նաև վիտամիններով և հանքային աղերով։


Հնդկաստանում ռեհանը համարվում է սուրբ բույս, որն օգնում է ձեռք բերել աստվածային ոգեշնչում: Հնդիկները կարծում են, որ դրա ուժն այնքան հզոր է, որ այն նույնիսկ անվանել են «անձնագիր՝ դեպի երկինք»:

Ռեհանի հայրենիքը համարվում է Ասիայի արևադարձային շրջանները, որտեղ, ի տարբերություն Եվրոպայի, ուր ռեհանը հասել է միայն 16-րդ դարում, այն լայն տարածում է ունեցել խոհանոցում ավելի քան 5000 տարի: Իսկ հենց նույն «Ocimum» անվանումը ծագել է հունարեն «արքա» բառից: Ռեհանը մեծ տարածում ունի նաև Կովկասում, որտեղ էլ ասում են.՝ «նա, ով ռեհան է ուտում, երկար է ապրում»:

Ռեհանի օգտակար հատկանիշները

 

Նախևառաջ՝ ռեհանը հրաշալի միջոց է տարբեր տեսակի բարձր ջերմության դեպքում: Բարձր ջերմությունը, ինքնին, հիվանդություն չի համարվում, սա նախանշան է, որ օրգանիզմը պայքարում է որևէ ինֆեկցիայի դեմ:

Մարմնի ջերմաստիճանի բարձրացում կարող են առաջացնել տարատեսակ վիրուսները, բակտերիաները, սնկային հիվանդությունները կամ ալերգիկ երևույթները: Ռեհանը համարվում է բնական հակաբիոտիկ միջոց, և բակտերիասպան, սնկասպան և հականեխիչ հատկանիշների շնորհիվ՝ այն արդյունավետ կերպով ազդում է ջերմաստիճանի բարձրացման պատճառի վրա և իջեցնում է ջերմությունը:

Մեծ քանակությամբ վիտամի С-ի և ռուտինի շնորհիվ՝ ռեհանի օգտագործումը խթանում է անոթների պատերի ամրությունը, կանխարգելում է դրանց փխրունությունը, իսկ ռեհանի բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտները պաշտպանում են սրտանոթային համակարգն ու կանխարգելում են ազատ ռադիկալների բացասական ազդեցությունը: Այս բույսի բաղադրության մեջ մտնող տարրերը նաև նվազեցնում են վատ խոլեստերինի մակարդակը, լավացնում են արյան շրջանառությունը: Ռեհանի շնորհիվ սիրտը ստանում է այդքան անհրաժեշտ կալիումը:

Աստված այս բնական հակաբիոտիկը՝ ռեհանը, տվել է մարդկանց… Այն ամենահզոր հակաօքսիդանտն է և Ձեր անոթները կմաքրի «վատ» խոլեստերինից:

Ռեհանն օգտագործվել է դեռ հնագույն ժամանակներում և ունի զարմանալի հատկություններ և առավելություններ օրգանիզմի համար: Այն պարունակում է նաև սնուցող նյութեր, և դա է պատճառը, որ որոշ ազգերի մշակույթներում այն անվանվում է «սուրբ բույս»: Այս բույսի փարթամ տերևները և նրա սերմերը հայտնի են իրենց հզոր բուժիչ հատկություններով: Աճում է տաք երկրներում և ունի ավելի, քան 60 տեսակ:

 

Թարմ ռեհանը հիանալի բույր ունի և բարձր է գնահատվում խոհարարական արվեստում: Մեծ քանակությամբ K վիտամին է պարունակում, ինչը շատ կարևոր է արյան մակարդելիության համար:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը