Քրքումն ու կաթը կօգնեն ձեզ մեկընդմիշտ ազատվել դեմքի վրայի անցանկալի մազերից
Հարթ և առանց ավելորդ մազերի մաշկը ժամանակակից կանանց ու աղջիկների՝ համար մեկ երազանքն է: Դրա դեմ պայքարելու հազարավոր եղանակներ ու մեթոդներ կան, մեկն օգնում է, մյուսը` ոչ այնքան, երրորդն էլ միայն ժամանակի ավելորդ վատնում է:
Ձեզ ենք ներկայացնում ավելորդ մազերից ազատվելու ամենաարդյունավետ եղանակը:
Այն պատրաստելու համար անհրաժեշտ է ՝
Բաղադրիչներ
- 1 ճ.գ. աղացած քրքում,
- 2 ճ.գ. ոլոռի ալյուր,
- 1-2 ճ.գ. կաթ
Պատրաստման եղանակը
Խառնեք բոլոր բաղադրիչները մինչև միատարր մասսա ստանաք, անհարժեշտության դեպքում՝ կաթ ավելացրեք:
Պատրաստի խառնուրդը հաստ շերտով քսեք շուրթերի վերին հատվածին՝ մազերի աճի ուղղությամբ: Պահեք 20 րոպե՝ մինչ չորանալը:
Այնուհետև, մազերի աճին հակառակ, մաքրեք քսածը ատամի խոզանակով կամ գոլ ջրում թրջած սպունգով:
Կրկնեք սա շաբաթը 3-4 անգամ և ամեն անգամ մազերն ավելի կքչանան:
Արդեն մեկ ամսից կմոռանաք անցանկալի մազերի գոյության մասին: