Քնելուց առաջ հանկարծ այս 2 բաները հանկարծ չանեք ՝ լոգանք ընդունելը և ․․․

Դիտումներ 318
Քնելուց առաջ հանկարծ այս 2 բաները հանկարծ չանեք ՝ լոգանք ընդունելը և ․․․

Շատերի համար առավոտյան վաղ արթնանալը ամենադժվար խնդիրն է: Անբավարար քունը վատ է անդրադառնում օրգանիզմի վրա: Ինչքան շատ եք քնում, այնքան քիչ հոգնածություն եք զգում առավոտյան:

 

1. Մի՛ օգտագործեք ալկոհոլ: Այն առաջին հայացքից նպաստում է քնելուն, սակայն ալկոհոլի ազդեցության տակ քունը մակերեսային է և անորակ: Ալկոհոլի ազդեցության տակ քունը թույլ չի տալիս օրգանիզմին ամբողջությամբ վերականգնվել: Մյուս հետևանքը լիքը միզապարկն է և ջրազրկումը:

 

2. Շատ ժամանակ մի՛ անցկացրեք հեռուստացույցի, սմարթֆոնի և պլանշետի առաջ: Դա վտանգավոր է երկու պատճառով 1) էկրանի վառ լուսավորում խանգարում է ձեր ուղեղի այնպիսի հորմոնների աշխատանքին, որոնք կարևոր են քնելու համար, 2) տեղեկատվության հոսքը չի թողնում ուղեղին հանգստանալ, ծանրաբեռնում է ուղեղը, ինչն էլ բնականաբար ազդում է քնի վրա

3. Խուսափեք լարված, ծանր գրքեր կարդալուց: Ոչ ոք ձեզ չի խանգարում ընթերցել, բայց քնելուց առաջ նախապատվությունը տվեք թեթև գրքերին: Մի՛ ծանրաբեռնեք ձեզ բացասական լիցքերով և տհաճ մտքերով:

4. Մի՛ ընդունեք տաք լոգանք: Ի տարբերություն հայտնի համոզմունքի՝ քնելուց առաջ լոգանք ընդունելը լավագույն գաղափարը չէ:  Բանն այն է, որ քնած ժամանակ մարմնի ջերմաստիճանը նվազում է մի քանի աստիճանով, իսկ տաք լոգանքը բարձրացնում է ձեր մարմնի ջերմաստիճանը: Կարող եք լոգանք ընդունել քնելուց մի քանի ժամ առաջ: Այդ ժամանակ ջերմաստիճանը նորմայի սահմաններում կլինի, իսկ քունը՝ արագ:

5. Աշխատեք քնելուց առաջ շատ չուտել, բայց սոված քնելն էլ լավագույն որոշումը չէ: Կարող եք ուտել մի քանի միրգ, շատ փոքր կտոր միս, մածուն: Հնարավոր է, որ մի լավ ուտելուց դժվար է հրաժարվել, բայց հանուն հանգիստ քնի կարելի է դա հաղթահարել:

Ամենաընթերցվածը