Քերեղան․ Կանաչ լոբով և մսով հին հայկական ուտեստի բաղադրատոմս
Քերեղանը կժի նման մեծ աման է, որի մեջ մածուն են պահում։ Իսկ Քերեղան ուտեստը, հին հայկական ուտեստ է ՝ ոչխարի կամ գառան մսով, որը մատուցվում է քերեղանով։ Ուտեստի բաղադրատոմսը հետևյալն է։
Բաղադրամասեր
1,5 կգ ոչխարի կամ գառան մսին (ուտեստը հենց ոչխարի մսով է պատրաստվում, բայց կարող եք տավարի մսով փոխարինել) `
1 կգ կարտոֆիլ,
800 գ լոլիկ,
250 գ գլուխ սոխ,
500 գ սմբուկ,
300 գ կանաչ լոբի,
250 գ բուլղարական պղպեղ,
աղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Յուղոտ ոչխարի կրծքամիսը մանր կտրտել: Մաքրած գլուխ սոխը, լվացած լոլիկը կտրտել , կանաչ լոբին լվանալ և կիսել:
Բուլղարական պղպեղը բաժանել չորս մասի և սերմը հեռացնել: Սմբուկի կոթերը կտրել:
Կավե ամանի (քերեղանի) մեջ շարել կարտոֆիլը, սոխը, լոբին, բուլղարական պղպեղը, լոլիկը, ամանի կողքերին՝ սմբուկը, վրան ցանել կանաչի, ապա շարել մսի կտորներր, ցանել աղ, պղպեղ և վրան լցնել այնքան տաք ջուր, որ մթերքը միայն ծածկվի:
Միսը խաշել ջեռոցում 1-2 ժամ:Կերակուրը, մատուցել քերեղանով: