Քերեղան. Այս ուտեստից ոչ ոք չի կարող հրաժարվել. Ահա բաղադրատոմսը


Բաղադրամասեր
-
150 գ ոչխարի մսին՝
-
100 գ կարտոֆիլ,
-
80 գ պոմիդոր,
-
25 գ գլուխ սոխ,
-
50 գ բադրիջան,
-
30 գ կանաչ լոբի,
-
25 գ բուլղարական պղպեղ,
-
աղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
-
Յուղոտ ոչխարի կրծքամիսը մանր կտրտել: Մաքրած գլուխ սոխը, լվացած պոմիդորը կտրտել , կանաչ լոբին լվանալ և կիսել:
-
Բուլղարական պղպեղը բաժանել չորս մասի և սերմը հեռացնել: Մանր բադրիջանի կոթերը կտրել:
-
Կավե ամանի (քերեղանի) մեջ շարել կարտոֆիլը, սոխը, լոբին, բուլղարական պղպեղը, պոմիդորը, ամանի կողքերին՝ բադրիջանը, վրան ցանել կանաչի, ապա շարել մսի կտորներր, ցանել աղ, պղպեղ և վրան լցնել այնքան տաք ջուր, որ մթերքը միայն ծածկվի:
-
Միսը խաշել ջեռոցում 1-2 ժամ:Կերակուրը, մատուցել քերեղանով:
