Քաղցրասեր եք, սակայն վախենում եք ավելորդ քաշից, ապա այս դիետիկ թխվածքը իսկը Ձեր համար է։ Արագ և հեշտ բաղադրատոմս։


Բաղադրամասեր
-
Բաղարիչներ հիմքի համար
-
200 գրամ խնձոր
-
180 գրամ վարսակի փաթիլներ
-
100 գրամ չիր (թուզ, խուրմա)
-
220 գրամ բանանի պյուրե
-
Բաղադրիչներ կրեմի համար
-
500 գրամ փափուկ, անյուղ կաթնաշոռ
-
300 գրամ առանց հավելումների յոգուրտ
-
20 գրամ մեղր
-
150 գրամ հասած տանձ

Պատրաստման եղանակը
-
Բլենդերում հարեք վարսակի փաթիլները, խնձորը քերեք մանր քերիչով։ Մանր կտրատեք չրերը կամ հարեք բլենդերի մեջ։
-
Բանանից պյուրե պատրաստեք, խառնեք վարսակի փաթիլների և չրերի հետ։ Կստացվի խմոր։
-
Լցրեք այն թխվածքի թխման համար նախատեսված տարայի մեջ, խմորը դրեք սառնարանի մեջ։
-
Խառնեք յոգուրտը, կաթնաշոռը և մեղը։ Տանձը մանր կտրատեք։
-
Կրեմը քսեք պատրաստի թխվածքին, այն զարդարեք տանձով և ընդեղենով։ Տորթը գիշերը թողեք սառնարանի մեջ։ Առավոտյան կարող եք ուտել։
