Քաշի ավելացման 8 պատճառ, որոնք կարող են շատ բան պատմել ձեր առողջական վիճակի մասին։ Գրում է 168․am-ը

Դիտումներ 272

Քաշի ավելացման 8 պատճառ, որոնք կարող են շատ բան պատմել ձեր առողջական վիճակի մասին։ Գրում է 168․am-ը

Եթե արդեն տևական ժամանակ է՝ ճիշտ եք սնվում, պարբերաբար մարզվում եք և ջանքեր գործադրում առողջ քաշի հասնելու համար, սակայն այդպես էլ ոչինչ չի ստացվում, ամենայն հավանականությամբ՝ առկա է առողջական խնդիր: Fithacke.ru-ի հաղորդմամբ՝ քաշի անբացատրելի ավելացումը կարող է առողջական խնդրի հետևանք լինել:

Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարում: Քաշի անբացատրելի ավելացման դեպքում բժիշկներն առաջինը խորհուրդ են տալիս ստուգել վահանաձև գեղձի աշխատանքը: Երբ այս գեղձը բավարար քանակով հորմոններ չի արտադրում (հիպոթիրեոզ), նյութափոխանակությունը դանդաղում է, օրգանիզմում նկատվում են բազմաթիվ խանգարումներ:

Էնդոկրին համակարգի խնդիրներ: Կանանց շրջանում բավական տարածված խնդիր է ձվարանների պոլիկիստոզային համախտանիշը: Դրա հետևանքով խանգարվում է դաշտանային ցիկլը, նկատվում են այլ խանգարումներ ևս:

Նախադիաբետ: Ինսուլինի նկատմամբ կայունությունը կարող է հանգեցել ավելորդ քաշի կուտակման, հատկապես՝ որովայնի հատվածում: Հարկավոր է հետևել արյան մեջ շաքարի մակարդակին, դիմել մասնագետի օգնությանը և հետևել նրա խորհուրդներին:



Բակտերիաներ: Աղիներում ապրող բակտերիաները նպաստում են նյութափոխանակությանը: Երբ բակտերիալ հավասարակշռությունը խախտվում է, կարող են նյութափոխանակության համակարգի հետ կապված մի շարք խնդիրներ առաջանալ՝ որովայնի փքվածություն, գազեր, դիարեա կամ փորկապություն, քաշի ավելացում: Բավարար քանակով ջուր խմեք, օգտագործեք մթերք, որը հարուստ է բջջանյութով և պրոբիոտիկներով:

Մեծ քանակով կորտիզոլի արտադրություն: Սթրեսի հետևանքով օրգանիզմում մեծ քանակով կորտիզոլ է արտադրվում, ինչի հետևանքով առաջանում են տագնապի նոպաներ, դեպրեսիա, հոգնածության ճնշող զգացում, ինչպես նաև՝ քաշի ավելացում:

Քնի որակ: Անքնությունը, անբավարար քանակով քնելը կարող են ավելորդ քաշի պատճառ դառնալ: Այս երևույթներն ազդում են ախորժակը կարգավորող հորմոնների վրա: Արդյունքում՝ մարդիկ սկսում են ուտել առանց վերահսկողության:

Նախադաշտանադադար: Այս փուլում կարող են նկատվել մի խումբ ախտանշաններ, այդ թվում՝ տրամադրության անկումներ, քնի հետ կապված խնդիրներ, անկանոն դաշտան: Սեռական ցանկությունը նվազում է:

Դեղամիջոցների ընդունում: Դեպրեսիայի դեմ նշանակվող դեղամիջոցները, հակաբեղմնավորիչներն ու ստերոիդները կարող են կողմնակի ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա, այդ թվում՝ քաշի ավելացման պատճառ դառնալ: Հարկավոր է դիմել բժշկին, ով նշանակել է դեղամիջոցը, և հնարավորության դեպքում՝ այլընտրանքային դեղամիջոցներ ընդունել:





Ամենաընթերցվածը