Քացախը կենցաղում կիրառելու 20 խորհուրդ

Դիտումներ 357
Քացախը կենցաղում կիրառելու 20 խորհուրդ

Ուտեստների մեջ օգտագործելուց բացի քացախը զանազան նպատակներով կարելի է կիրառել նաև կենցաղում:

Եվ այսպես.

  • թոշնած կանաչին կթարմանա, եթե այն մեկ ժամով դնեք 1 ճաշի գդալ քացախ պարունակող սառը ջրի մեջ,
  • կարտոֆիլը եփելիս կապույտ գծեր չեն առաջանա, եթե ջրի մեջ մի քիչ քացախ ավելացնեք,
  • ձեռքերից կամ ափսեներից ձկան տհաճ հոտն անցկացնելու համար դրանք կարող եք լվանալ քացախաջրով (2 լիտր ջրին 1 ճաշի գդալ քացախ),
  • մաքրած սնկերը չեն սևանա, եթե աղաջրի մեջ դնեք և մի քիչ քացախ ավելացնեք,
  • նոր կարտոֆիլը մաքրելիս ձեռքերը չեն սևանա, եթե նախապես կարտոֆիլը դնեք քացախաջրի մեջ, ապա թողնեք չորանա և միայն դրանից հետո մաքրեք,
  • հացի յուրահատուկ հոտից ազատվելու համար պահարանի պատերը կարող եք մաքրել քացախաջրի մեջ թրջած շորով,
  • էմալապատ կաթսաների պատերից նստվածքը վերացնելու համար 1.5-2 ժամ նրա մեջ քացախաջուր եռացրեք (1 լիտրին՝ 5 ճ. գդալ քացախ),

  • որպեսզի մոմլաթը չճաքճքի, այն կարելի է սրբել քացախի և կաթի խառնուրդով,
  • որպեսզի ծաղիկները երկար պահպանվեն, վազի ջրի մեջ քացախ լցրեք (1 լիտրին՝ 2 ճաշի գդալ),
  • բաց պատուհաններից ճանճերը ներս չեն մտնի, եթե պատուհանների շրջանակներին քացախ քսեք,
  • կաղամբը եփելիս կազատվեք նրա տհաճ հոտից, եթե քացախաջրի մեջ թաթախված մաքուր կտորը դնեք կաթսայի կափարիչին,
  • կահույքի կտորը, գորգերի գույնը ավելի վառ կդառնան, եթե դրանք լվանաք քացախաջրով (1 լիտրին՝ 1 ճաշի գդալ քացախ),
  • խոշոր աղի ու քացախի խառնուրդով կարող եք սրբել բյուրեղապակյա վազերը,
  • քացախաջրի մեջ թաթախված կտորով կարելի է մաքրել վերարկուի կամ պիջակի օձիքը,
  • սերուցքային կարագը լավ կպահպանվի, եթե այն քացախաջրի մեջ թաթախված անձեռոցիկով փաթաթեք, դնեք ամանում՝ նախապես տակը 2 կտոր շաքար դնելով,
  • կիտրոնը երկար կպահպանվի, եթե այն կտրված մասով դնեք քացախաջրի մեջ թաթախված անձեռոցիկի վրա,
  • անգինայի դեպքում 1 բաժակ ջրին խառնած 1 ճաշի գդալ քացախի խառնուրդով ողողեք կոկորդը,
  • մազերը լվանալուց հետո քացախաջրով ողողելը (1 բաժակ ջրին ½ ճաշի գդալ քացախ) փայլ կհաղորդի դրանց,
  • էլաստիկությունը կորցրած սպունգը կլինի ինչպես նորը, եթե այն մի քանի ժամով տեղադրեք քացախի մեջ, ապա լվանաք տաք ջրով,
  • քրտինքի հետքերը շորերից կանցնեն, եթե դրանք լվանալուց առաջ 10 րոպեով քացախի մեջ դնեք:
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը