Փորձել եք տարբեր տեսակի դիետաներ և չեք կարողանում նիհարել․ Նշենք 2 պատճառ, թե ինչու չեք նիհարում

Դիտումներ 239

Փորձել եք տարբեր տեսակի դիետաներ և չեք կարողանում նիհարել․ Նշենք 2 պատճառ, թե ինչու չեք նիհարում

 Եթե հետևում եք առողջ սննդակարգի կանոններին, պարբերաբար մարզվում եք, սակայն ավելորդ կիլոգրամները համառորեն չեն հեռանում, հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ: Մի խումբ առողջական խնդիրներ կարող են ազդել քաշի վրա, այդ թվում՝ վահանաձև գեղձի խնդիրներ, մակերիկամների աշխատանքի խանգարումներ, և այլն:

 

Արագ նյութափոխանակությունն ուղիղ կապ ունի գեղեցիկ կազմվածքի հետ. որպեսզի ավելորդ կիլոգրամները հեռանան, հարկավոր է արագացնել նյութափոխանակությունը: Դրա համար կարևոր է ակտիվ կենսակերպ վարել, քնել, բավարար քանակով ջուր օգտագործել և հասարակշռել սննդակարգը:

Նյութափոխանակությունը կարող է դանդաղել տարբեր գործոնների ազդեցությամբ, այդ թվում՝ քիչ քանակով բջջանյութ և սպիտակուցներ օգտագործելու արդյունքում: Բավարար քանակով ջուր խմեք, քանի որ նյութափոխանակության դանդաղումը կարող է նաև օրգանիզմի ջրազրկման հետևանք լինել: Նյութափոխանակության արագության վրա բացասաբար են անդրադառնում նաև քիչ քանակով ածխաջրեր և ճարպեր պարունակող դիետաները, ինչպես նաև՝ ալկոհոլի չարաշահումը: Շտկեք սննդակարգը, և դրական փոփոխությունը երկար չի ստիպի սպասել:



Ամենաընթերցվածը