Պնդուկը կօգնի ձեզ նիհարել և ազատվել երիկամների խնդիրներից

Դիտումներ 488

Պնդուկը կօգնի ձեզ նիհարել և ազատվել երիկամների խնդիրներից

պարունակում է մեծ քանակությամբ ճարպեր, վիտամիններ՝ հատկապես B եւ հանքանյութեր: Պնդուկը շատ օգտակար է հղի կանանց, քանի որ այն մեծ քանակությամբ պարունակում է ֆոլաթթու, որը պատասխանատու է ԴՆԹ-ի սինթեզի եւ ներվային խողովակի ձեւավորմանը: Խորհուրդ է տրվում օրական ուտել 100 գրամ պնդուկ: 
 

 

 

Պնդուկը կարող է օգտակար լինել նաև երիկամային խնդիրների դեպքում։ Այն կօգնի կանխարգելել աղիներում գազերի առաջացումը։ Պնդուկն օգտակար է նաև կերակրող մայրերի համար, ում մոտ պնդուկի օգտագործման դեպքում մեծանում է կրծքի կաթի արտադրությունը։

Պնդուկը խորհուրդ է տրվում նաև ավելորդ քաշի դեմ պայքարող մարդկանց, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ պնդուկը բավական սննդարար է։ Ընդեղենի այս տեսակն օգնում է արագ հագեցնել քաղցը, սակայն անհրաժեշտ է պահպանել օրվա ընթացքում խորհուրդ տրվող չափաբաժինը, հակառակ դեպքում կարող եք ավելորդ կիլոգրամներ կուտակել։



Ամենաընթերցվածը