Պնդուկ․ բացի համեղ լինելուց շատ օգտակար պտուղ, որը օգնում է պայքարել մի շարք հիվանդությունների դեմ
Պնդուկի ճարպերն ավելի հեշտությամբ են յուրացվում օրգանիզմի կողմից, քան ընկույզինը, այն օգտագործվում է էպիլեպսիայի դեպքում։
Պնդուկը նպաստում է լյարդի քարերի լուծմանը, մայրերի մոտ առաջացնում է առատ կաթնարտադրություն։
Պնդուկը խորհուրդ է տրվում օգտագործել մի խումբ խնդիրների դեպքում, ինչպիսիք են սակավարյունությունը, բրոնխների խնդիրները, ռևմատիզմը, սիրտ-անոթային խնդիրները։
Քանի որ պնդուկը տարբեր միկրոէլեմենտներ է պարունակում, այն դրական ազդեցություն է ունենում անոթների վրա, ապահովում է դրանց էլաստիկությունն ու ամրությունը, խոչընդոտում աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, երակների վարիկոզ լայնացման զարգացմանը։
Խորհուրդ է տրվում նաև ավելորդ քաշի դեմ պայքարող մարդկանց, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ պնդուկը բավական սննդարար է։
Ընդեղենի այս տեսակն օգնում է արագ հագեցնել քաղցը, սակայն անհրաժեշտ է պահպանել օրվա ընթացքում խորհուրդ տրվող չափաբաժինը, հակառակ դեպքում կարող եք ավելորդ կիլոգրամներ կուտակել։