Պատրաստում ենք վրացական խոհանոցի շատ համեղ ուտեստ Չանախի․ բաղադրատոմս

Դիտումներ 610

Պատրաստում ենք վրացական խոհանոցի շատ համեղ ուտեստ Չանախի․ բաղադրատոմս

Բաղադրիչներ.
գառան միս – 2 կգ,
դմակ – մի փոքր,
սմբուկ – փոքր մի քանի հատ,
լոլիկներ – 2-3 հատ,
կարտոֆիլ – 3-4 հատ,
բուլղարական պղպեղ- 2 հատ,
ծիծակ,
սխտոր – 1 գլուխ,
նեխուր – կես փունջ,
սպիտակ Կախեթի գինի – մի բաժակ,
աղ



Սմբուկների վրա կտրվածք անել:

Եթե կոր են , կտրել ներսի կողմը:

Դմակը կտրատել, սխտորը տափակ շերտերի բաժանել:

Դմակը, սխտորն ու նեխուրը դնել սմբուկների և պղպեղների մեջ:

Նեխուրի երկար ցողուններով կապել սմբուկները:

Կտրվածքի հակառակ կողմից փոքր բացվածքներ անել և սխտորի շերտեր մտցնել սմբուկի մեջ:

Ոսկրոտ մսերը տապակել, կարմրեցնել: Կաթսայի տակ շարել միսը, աղ ցանել, կարտոֆիլը դնել, աղ ցանել, դնել պղպեղը, լոլիկը, սմբուկը:

Վրան շաղ տալ խոշոր կտրատած նեխուր:

Վրան լցնել մի բաժակ գինի, բանջարեղենի արանքում տեղավորել ծիծակը, կափարիչը լավ փակել և մարմանդ կրակի վրա եփել:

Մատուցել լավաշի և գինու հետ:

Լցնելիս աշխատել չվնասել եփված մթերքը:

Լցնել միսը, բանջարեղենը, հյութից մի փոքր և մատուցել:



Ամենաընթերցվածը