Պատրաստում ենք վրացական խոհանոցի համեղ խաչապուրի սուլուգունիով․ բաղադրատոմս
Բաղադրիչներ՝
ցորենի ալյուր — 1 կգ,
կարագ — 150 գ,
ձու — 2 հատ,
կաթ 2,5%-անոց — 700 մլ,
խմորիչ — 11 գ,
շաքարավազ — 1 ճ.գդ.,
կաթ — 2 ճ.գդ.,
աղ — 5 գ,
պանիր սուլուգունի — 1 գ,
թթվասեր 20%-անոց — 1 տուփ
Խմորիչին խառնել մի գդալ շաքարավազ և երկու գդալ կաթ:
Ալյուրը մաղել մեծ ամանի մեջ, փոս անել մեջտեղում, մի ձու կոտրել մեջը, ավելացնել խմորիչը, կարագը, կաթը: Խմորը հունցել այնքան, որ ձեռքերին չկպչի:
Երեք ժամ դնել տաք տեղում: Սուլուգունին քերել:
Խմորից մի կտոր պոկել` մոտ 250 գրամ, բացել կլոր: Այն շատ հաստ չպիտի լինի:
Մեջտեղում դնել սուլուգունին, որի քաշը խմորի քաշին հավասար պետք է լինի:
Դեպի կենտրոն հավաքել խմորի եզրերը, կարի կողմով դնել ներքև և գրտնակել: Մեջտեղում փոքր բացվածք անել, որ խաչապուրին չուռչի:
Դեղնուցն ու թթվասերը խառնել, այդ խառնուրդը քսել խաչապուրիների վրա: Վրան ցանել քերած պանիր:
Տապակի վրա ալյուր ցանել, դնել խաչապուրին, թխել 210 աստիճան ջեռոցում 6-7 րոպե:
Մատուցել տախտակի վրա, այդպես խաչապուրին երկար տաք կմնա և հեշտ կկտրվի: