Պատրաստում ենք սպագետի, համեմված սնկով և ընկույզով


Բաղադրամասեր
-
սպագետի - 200 գր
-
սոխ - 1 հատ
-
սունկ - 300 գր
-
սերուցք - 250 մլ
-
ձեթ
-
աղ, սև պղպեղ
-
ընկույզ:
Պատրաստման եղանակը
-
Սոխը մանր կտրատել, սունկը կտրատել խորանարդիկների տեսքով, կանաչին մանրացնել:
-
Ձեթի մեջ տապակել սոխը, ավելացնել կտրատված սունկը, աղը, պղպեղը և եփել 10-15 րոպե:
-
Ավելացնել սերուցքը և թողնել կրակի վրա մինչև եռալը:
-
Սպագետին եփել այնպես, ինչպես գրված է իր փաթեթի վրա:
-
Մատուցելիս սպագետիի վրա լցնել սոուսը և զարդարել քերած ընկույզով:
