Պատրաստում ենք շատ համեղ մխալի կանաչ լոբով
Դիտումներ 274
Բաղադրիչներ՝
կանաչ լոբի – 0,5 կգ,
սոխ – 1 հատ,
ընկույզ – 4 ճ.գդ.,
սխտոր – 3-4 պճեղ,
համեմ – 2 փունջ,
գինու քացախ – 2 ճ.գդ.,
արևածաղկի ձեթ – 2 ճ.գդ.,
կծու պղպեղ – 1 հատ,
աղ
Կանաչ լոբին եփել, լցնել քամիչի վրա:
Սոխը մաքրել, մանրացնել, տապակել բուսայուղով: Ընկույզը մսաղացով անցկացնել:
Կանաչին մանր կտրատել, սխտորը ճզմել: Սոխեռածի վրա լցնել լոբին, կանաչին, ընկույզը, սխտորը, աղն ու կտրատած պղպեղը:
Ավելացնել երկու գդալ քացախ, խառնել: Մատուցելիս զարդարել համեմի տերևներով կամ նռան հատիկներով:
Ամենաընթերցվածը