Պատրաստում ենք շատ համեղ և օգտակար կաղամբով աղցան
Դիտումներ 223
Բաղադրիչներ՝
500 գր կաղամբ
1 հատ գազար
քացախ 2-3 ճ․գ
1 թ․գ շաքարավազ
1/2 թ․գ աղ
Պատրաստման եղանակը՝
500 գրամ կաղամբը կտրատել, դնել տարայի մեջ, ավելացնել աղ և մի փոքր խառնել։
Ավելացնել 3 ճ․գ քացախ և նորից խառնել։
Տարան դնել կրակի վրա և թողնել, որ կաղամբը լավ տաքանա։
Պետք է ընդամենը տաքացնել, եփել պետք չէ։
Հանել կրակի վրայից, գազարը քերել խոշոր քերիչով, ավելացնել 1 թ․գ շաքարավազ և լավ խառնել։
կաղամբը դնել սառնարան 1 ժամ։
հանել մեկ ժամից, ավելացնել 4 ճ․գ ձեթ և լավ խառնել։
Ամենաընթերցվածը