Պատրաստում ենք շատ համեղ և նուրբ շոկոլադե կրեմ։ Արագ և հեշտ բաղադրատոմս

Դիտումներ 343
Պատրաստում ենք շատ համեղ և նուրբ շոկոլադե կրեմ։ Արագ և հեշտ բաղադրատոմս

Բաղադրամասեր

  • 200 գր սև շոկոլադ (60-70 տոկոս կակաոյի պարունակությամբ),

  • 400 մլ սերուցք՝ 30-35% յուղայնությամբ,

  • 50 գր կարագ,

  • 2 ճ/գդ կակաո,

  • 1 ճ/գդ շաքարավազ ,

  • 1 պտղունց աղ

Շոկոլադե կրեմ-աղանդեր
 

Պատրաստման եղանակը

  • Շոկոլադը կտրատել: Շաքարավազը, աղը և կակաոն խառնել իրար (եթե կակաոն գնդիկներով է, ապա մաղել):

  • Սերուցքը հասցնել եռման աստիճանի, մի փոքր լցնել շաքարավազով զանգվածի մեջ և խառնել, որպեսզի գնդիկներ չմնան, ավելացնել մանրացված շոկոլադը, կարագը, մնացած սերուցքը և խառնել մինչև վերջինս լուծվի (բավական թանձր և համասեռ կրեմ է ստացվում):

  • Կրեմը լցնել բաժակների մեջ և առնվազն 6 ժամով դնել սառնարանում:

 
 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը