Պատրաստում ենք ռուսական պելմենիններ․ բաղադրատոմս

Դիտումներ 209

Պատրաստում ենք ռուսական պելմենիններ․ բաղադրատոմս

Բաղադրիչներ.

ալյուր – 700 գ,
ձու – 2 հատ,
ջուր – 260 գ,
տավարի միս – 350 գ,
խոզի միս – 350 գ,
սոխ –  100 գ,
կաթ կամ ջուր – 170 գ,
շաքարավազ – 2 գ,
աղ, պղպեղ



Ալյուրը մաղել, վրան փոս անել, փոսի մեջ կոտրել ձուն, գոլ ջուր, որին մի քիչ աղ է խառնված, և պինդ խմոր հունցել: Խոնավ սրբիչի մեջ փաթաթել խմորի գունդը և թողնել մնա 30–40 րոպե:

Միջուկի մսից թաղանթներն ու ջլերն առանձնացնել, կտրատել:

Մին ու սոխը երկու անգամ աղալ:

Ավելացնել աղ, շաքարավազ, պղպեղ, մի քիչ ջուր կամ կաթ լցնել, լավ խառնել: Խմորը մասերի բաժանել, երշիկի ձև տալ, կտրատել:

Ամեն կտորը բարակ բացել: Խմորի մեջտեղում դնել մի գդալ միջուկ, խմորի եզերերն ամրացնել, փակել:

Խմորին կիսալուսնի ձև տալ կամ ծայրերը միացնել, կլորացնել. երկուս էլ թույլատրելի է:

Կարելի է սառեցնել և պահել: Եփել աղաջրում, մինչև ջրի երես լողան պելմենիները:

Ջրից հանել, մատուցել կարագով կամ թթվասերով:



Ամենաընթերցվածը