Պատրաստում ենք հայկական ավանդական շատ համեղ սուջուխ
Դիտումներ 331
Բաղադրիչներ`
դոշաբ – 1 լ,
ընկույզ – 0.5 կգ,
շաքարավազ – 0.5 բաժակ,
ալյուր – 0.5 բաժակ
Դոշաբը դնել կրակին, տաքացնել, ավելացնել շաքարավազը:
Անընդհատ խառնել փայտե գդալով:
Առաջացած փրփուրը վերցնել:
Երբ խառնուրդը մի փոքր թանձրանա, լցնել ալյուրը:
Անընդհատ խառնել, մինչև դառնա թանձր զանգված, գնդիկները պիտի ձուլվեն լիովին:
Ընկույզները մաքրել, կիսել, շարել հաստ թելի վրա:
Թելի ծայրը հանգույց անել: Երբ դոշաբի խառնուրդը հովանա, ընկույզի շարանը թաթախել նրա մեջ, հանել:
Թողնելով, որ քաղցրահյութի ավելորդ մասը ծորա, կախել երկու-երեք ժամ:
Հետո կրկին թաթախել քաղցր հեղուկի մեջ, ապա կախել արևոտ տեղում, մինչև լրիվ չորանա:
Ամենաընթերցվածը