Պատրաստում ենք հայկական «Ղափամա». Ավանդական տոնական կերակուր
Դիտումներ 1033
Պատրաստում ենք հայկական «Ղափամա».
Ղափաման դդումի մեջ բրինձ, յուղ և զանազան համեմունքներ ու չրեր լցոնած հայկական ավանդական կերակուր է: Ղափամայի պատրաստման բազմաթիվ տեսակներ գոյություն ունեն: Յուրաքանչյուր տեղանք իր բաղադրատոմսն է ունեցել:
Այն պատրաստել են հատկապես տոնական առիթների ժամանակ: Այսպես, տոներին ընդառաջ ցանկանում ենք ձեզ ծանոթացնել ղափամայի պատրաստման այս համեղ ու ախորժելի, ինչպես նաև անչափ օգտակար բաղադրատոմսին:
Հաճախ ամանորի մսային կերակուրներից հոգնած հյուրերը որևէ տարբերվող ուտեստ են ցանկանում համտեսել: Ահա ղափաման, որը կզարդարի ձեր տոնական սեղանը և դուր կգա բոլորին:
Տեսանյութի միջոցով ծանոթացեք ղափամայի պատրաստման եղանակին և բաց մի թողեք ամանորին այն պատրաստելու հնարավորությունը:
Ամենաընթերցվածը